
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին թույլ տալ մնալ ԱՄՆ-ում մինչև մարտական գործողությունների ավարտը: Այդ մասին նա ասել է՝ ի պատասխան Deutsche Welle-ի թղթակցի համապատասխան հարցին:
«Այո: Կարծում եմ՝ մենք դա կանենք։ Մեզ մոտ շատ մարդիկ են եկել Ուկրաինայից: Եվ մենք աշխատում ենք նրանց հետ», - ասել է Թրամփը։
Deutsche Welle-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ում է գտնվում ավելի քան 180 000 ուկրաինացի, որոնք այնտեղ են գտնվում նախկին նախագահ Ջո Բայդենի՝ «Միավորվելով հանուն Ուկրաինայի» ծրագրի շրջանակներում, որն ուկրաինացիներին թույլ էր տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում երկու տարի՝ երկարաձգման հնարավորությամբ։ Թրամփի վարչակազմը, սակայն, կասեցրել էր ծրագիրը՝ տասնյակ հազարավոր ուկրաինացիների թողնելով անորոշության մեջ։