
ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, այլ ցանկանում է բարելավել հարաբերությունները երկու երկրների հետ:
Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ չի ցանկանում, որպեսզի «Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն»։
Թրամփը նաև կարծում է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները բարեկամական են դարձել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի գործողությունների պատճառով։
«Օբաման էներգետիկ վատ քաղաքականության պատճառով իսկապես ստիպել է նրանց միավորվել»,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։
Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը կբարելավի հարաբերությունները երկու երկրների հետ և վստահություն է հայտնել, որ երկու երկրներն էլ ցանկանում են բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն ունի Չինաստանի հետ իր սեփական հարաբերություններն ու բանակցությունները։