Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ առանց որևէ մանրամասն հաղորդելու այդ զրույցի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախագահական ինքնաթիռում լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք տեղի է ունեցել հեռախոսազրույց, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է․ «Ես չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Պատասխանն է՝ այո։ Չեմ ասի, որ այդ զրույցը լավ կամ վատ է անցել, դա հեռախոսազրույց էր»։
Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ Թրամփը նոյեմբերին հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ ու քննարկել ԱՄՆ-ում հնարավոր հանդիպման հարցը։



