Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Մայք Ջոնսոնին, ում այս շաբաթ նոր ընտրություններ են սպասվում Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնի համար, հաղորդում է Ամերիկայի ձայնը։
«Խոսնակ Մայք Ջոնսոնը լավ, աշխատասեր, կրոնասեր մարդ է: Նա ճիշտ կանի, և մենք կշարունակենք հաղթել։ Մայքն ունի իմ ամբողջական աջակցությունը: MAGA!!!» – ասել է Թրամփը Truth Social կայքում արված գրառման մեջ։
Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է խոսնակ ընտրել ուրբաթ օրը՝ նոր Կոնգրեսի երդմնակալությունից հետո: Ջոնսոնը խոսնակ է դարձել 2023 թվականի հոկտեմբերին։ Նա սերտ աշխատանքային հարաբերություններ է պահպանում Թրամփի հետ, ով Սպիտակ տուն է վերադառնում հունվարի 20-ին։



