Թրամփը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքում...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, երեքշաբթի օրը հայտարարել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը հենց նոր զրուցեց վարչապետ Մոդիի հետ։ Նրանք քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու կարևորությունը»,- գրել է Գորը սոցիալական ցանցերում։