Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջատար դե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում իր երկրի առաջատար դերից հրաժարվելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Daily Mail թերթը։

Պարբերականը չի նշում այս տեղեկատվության աղբյուրները։ Նշվում է նաև, որ 1949 թվականին ՆԱՏՕ-ի հիմնադրումից ի վեր, Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարը եղել է ամերիկացի բարձրաստիճան գեներալ։

«Բայց որպես ԱՄՆ-ի պահանջի մաս, որպեսզի եվրոպացի դաշնակիցները ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Եվրոպայի անվտանգության համար, նրանք (ԱՄՆ) նույնպես ակնկալում են, որ այդ պաշտոնը կզբաղեցնի բրիտանացի կամ ֆրանսիացի գեներալ»,- գրում է թերթը։

Բացի այդ, բրիտանական կառավարությունը, հաշվի առնելով Սպիտակ տան վերջին քայլերն ու հայտարարությունները, մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը կսկսի դուրս բերել իր զորքերը Եվրոպայում գտնվող բազաներից։