Թրամփը դեմ է Իսրայելի Արևմտյան ափի վերահսկողո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իսրայելի այն գործողություններին, որոնք ուղղված են Հորդանան գետի Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողության ընդլայնմանը։ Այս մասին նա ասել է Axios լրատվական հարթակի հետ հարցազրույցում։

«Ես դեմ եմ բռնակցմանը», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ, Հորդանանի Արևմտյան ափից բացի, «այժմ բավականին թեմաներ կան խորհրդածությունների համար»։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ Վաշինգտոնում մտահոգված են Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողությունը զգալիորեն ընդլայնելու որոշմամբ, այդ թվում՝ Պաղեստինի վարչակազմի կառավարման տակ գտնվող շրջաններում։

«Կայուն Արևմտյան ափն ապահովում է Իսրայելի անվտանգությունը և համապատասխանում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ներկայիս վարչակազմի նպատակին», - ասել էր Սպիտակ տան պաշտոնյան։