Թրամփը Դաշնային պահուստային համակարգի ղեկավար...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էոր «շատ ուրախ» կլինիեթե Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հրաժարական տահաղորդել է Reuters-ը։

ԱՄՆ նախագահը նաեւ ասել էոր կցանկանար տոկոսադրույքները իջեցնել մինչեւ 1 տոկոս։

«Ես կցանկանայի տեսնել նրա հրաժարականըեթե ինքը ցանկանար։ Նա զզվելի աշխատանք է կատարել»,- ասել է Թրամփը՝ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարին անվանելով նաեւ «հիմար»։

Փաուելի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026թ. մայիսինեւ սպասվում էոր Թրամփը հաջորդ ամիսներին կնշանակի նրա հաջորդին։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Փաուելի հաջորդը, որին կնշանակի, կլինի մարդ, որը կիջեցնի տոկոսադրույքները։

Անցած շաբաթ ԴՊՀ-ն որոշել էր փոխառությունների կարճաժամկետ ծախսերը թողնել 4,25-4,50 տոկոսի սահմաններում։