Թրամփը դադարեցնում է պետական սուբսիդիաներն ար...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր արեգակնային և հողմային էներգետիկայի բնագավառում պետական ​​սուբսիդիաները դադարեցնելու մասին: փաստաթուղթը հուլիսի 7-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հրամանագրում նշվում է, որ «ԱՄՆ դաշնային կառավարությունը չափազանց երկար ժամանակ հարկատուներին ստիպել է սուբսիդավորել էներգիայի թանկ և անհուսալի աղբյուրները»: Փաստաթղթում ընդգծվում է, որ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում նախագծերի տարածումը «դուրս է մղում էներգիայի մատչելի, հուսալի և կարգավորվող ներքին աղբյուրները», ինչպես նաև «խաթարում է էլեկտրական ցանցի գործունեությունը»:

Օրինագիծը Թրամփն ստորագրել է հուլիսի 4-ին։ Դրան հաջորդող 45 օրվա ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցերը՝ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում հարկային հատկացումների դադարեցման նպատակով: