Թրամփը չափազանցնում է, նրա խոսքերի հետևում կա...

ԱՄՆ նախագահը չափազանցրել է տեղի ունեցածի նկարագրությունը՝ իր սեփական նպատակների համար։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Նրա խոսքերը լսած յուրաքանչյուր ոք հասկանում է, որ այս խոսքերի հետևում կա մեկ այլ ճշմարտություն։ Նրանք ոչինչ չէին կարող անել և չափազանցրել են ճշմարտությունը թաքցնելու և գաղտնի պահելու համար», - նշել է նա։