Թրամփը ցանկանում է Ռուսաստանին և Չինաստանին տ...

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել իր կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի կազմում։ Այս մասին նա ասել է Ջորջիա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը։

«Ես շատ կցանկանայի այնտեղ տեսնել Ռուսաստանին և Չինաստանին։ Նրանք հրավիրված են», - ասել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը բացատրել է, որ այս խորհրդում, որը կոչված է լուծել աշխարհում շարունակվող հակամարտությունները, պետք է ներկայացված լինեն ամենատարբեր ուժեր:

«Ոչ մի խտրականություն», - հավելել է նա։

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը կայացել է փետրվարի 19-ին, Վաշինգտոնում։