Թրամփը Բայդենի կողմից ներման արժանացած հանցագ...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գործող նախագահ Ջո Բայդենի կողմից ներման արժանացած հանցագործներին մաղթել է, որ «դժոխքի բաժին դառնան»։

Ավելի վաղ Բայդենը տեղեկացրել էր մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու մտադրության մասին։

«Այդ 37 դաժան հանցագործներին, որոնք սպանել են, բռնաբարել եւ թալանել գրեթե այնպես, ինչպես ոչ ոք մինչ այդ, բայց որոնք, որքան էլ զարմանալի է, ներման են արժանացել Ջո Բայդենի կողմից, ես հրաժարվում եմ մաղթանքներ անել Սուրբծննդյան առիթով, բայց դրա փոխարեն կասեմ. դժոխքի բաժին դարձեք»,- գրել է հանրապետականը Truth Social-ում։