Թրամփը Բայդենի երեխաներին զրկել է պետական պաշ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի երեխաների համար չեղարկել է պետական պաշտպանությունը։

«Խնդրում եմ իմացեք, որ այս պահից Հանթեր Բայդենն այլևս չի պաշտպանվելու Գաղտնի ծառայության գործակալների կողմից: Էշլի Բայդենը նույնպես հանվել է ցուցակից»,- գրել է նա:

Թրամփի խոսքով՝ Բայդենի առաջին ամուսնությունից որդու՝ Հանթերի անվտանգությունը հարկատուների գումարների հաշվին ապահովում էր 18, իսկ Բայդենի և նրա երկրորդ կնոջ՝ Ջիլի դստեր անվտանգությունը՝ 13  մարդ։