
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ասել է, որ իր վարչակազմը Ազգային գվարդիայի զորքեր է ուղարկել Արկանզաս՝ տորնադոյի և փոթորիկների հետևանքով նահանգային և տեղական իշխանություններին աջակցելու համար:
«Մենք ակտիվորեն հետևում ենք սաստիկ տորնադոներին և փոթորիկներին, որոնք ազդել են հարավային և միջինարևմտյան շատ նահանգների վրա: Ազգային գվարդիան տեղակայվել է Արկանզասում, և իմ վարչակազմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը տրամադրել նահանգային և տեղական իշխանություններին, քանի որ նրանք աշխատում են այս աղետից հետո համայնքների վերականգնման ուղղությամբ»,- գրել է Թրամփը։
Ըստ ABC-ի՝ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում պտտահողմերը և փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն իսկ հանգեցրել են անտառային հրդեհների տարածմանը։ Այս տարածքներում գրանցվել է ավելի քան 100 հրդեհ։