Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարության վճարային...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է գործադիր հրաման, որն, ըստ նրա, արդիականացնելու է ֆինանսների նախարարության վճարային համակարգերը, հայտնում է CNN-ը։

Վարչակազմի պաշտոնյան կարգադրությունը նկարագրել է որպես թղթային չեկերին առնչվող թափոնների, խարդախության և չարաշահումների նվազեցման միջոց:

Պաշտոնյան հայտարարել է, որ պատմականորեն թղթային չեկերն ավելի հավճած են դարձել խարդախության թիրախ, քան դրամական փոխանցումների վճարումները: Հրամանն ուղղված է հնարավորության դեպքում դեպարտամենտին մղել էլեկտրոնային վճարման եղանակներից օգտվելուն:

«Ըստ էության, սա սարքավորումների և եղանակների արդիականացում է, ուստի մենք դա անում ենք և արդիականացման այլ ծրագրեր էլ ունենք: Սա մի բան է, որը պետք է արվեր 25-30 տարի առաջ»,- հավելել է ԱՄՆ նախագահը: