Թրամփն Ուզբեկստանի նախագահին հրավիրել է միանա...

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին», հայտարարել է նրա մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ միանալու Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և հակամարտությունների լուծման միջազգային նախաձեռնությանը», - գրել է Ասադովը իր Telegram ալիքում։

Նա պարզաբանել է, որ հանրապետությունը հրավիրվել է միանալ «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ։

«Մեր պետության ղեկավարը նամակ է հղել ամերիկացի գործընկերոջը՝ հայտնելով Ուզբեկստանի պատրաստակամությունը միանալ «Խաղաղության խորհրդին»՝ որպես հիմնադիր անդամ։ Իր ուղերձում մեր երկրի նախագահը նշել է, որ այս նախաձեռնությունը դիտվում է որպես կարևոր քայլ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությունների լուծման և հսկայական տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գործում», - հավելել է Ասադովը։