Թրամփն իր ենթակաների հետ ակտիվ քննարկումներ է...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթակաների հետ ակտիվ քննարկումներ է վարում Գրենլանդիան գնելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահն այժմ ակտիվորեն քննարկում է այս հարցը իր ազգային անվտանգության թիմի հետ»,-ասել է նա՝ պատասխանելով համարժեք հարցի։

Պատասխանելով Գրենլանդիան ուժով գրավելու հնարավորության մասին հարցին՝ Լևիթը հայտարարել է, որ «նախագահ Թրամփը միշտ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ առաջնորդի համար առաջնային որոշումը դիվանագիտական լուծումն է:

«Նախագահը չի բացառում ոչ մի տարբերակ, սակայն դիվանագիտությունը նրա համար միշտ առաջին տեղում է»,-ամփոփել է նա: