Թրամփն Ազգային գվարդիա է տեղակայում Վաշինգտոն...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայում է Ազգային գվարդիա՝ հանցավորության և անօթևանության դեմ պայքարի նպատակով։ Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը ելույթում, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։

Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել է «հանրային անվտանգության արտակարգ դրություն» և 800 գվարդիականների, որոնք կմիանան դաշնային իրավապահներին, որոնք Վաշինգտոնում տեղակայվել էին հանգստյան օրերի ընթացքում։

«Սա վերածվում է լիակատար անօրինականության իրավիճակի», - ասել է Թրամփը՝ նշելով սպանությունների և ավտոմեքենաների առևանգումների ցուցանիշների մեծ աճի մասին։

«Այսօր Կոլումբիայի շրջանում ազատագրման օր է, և մենք կվերադարձնենք մեր մայրաքաղաքը», - նշել է Թրամփը։

Նա նաև ասել է, որ անօթևաններին կացարան կտրամադրի մայրաքաղաքից հեռու։ 

Վաշինգտոնի քաղաքապետը, սակայն, հերքել է նախագահի պնդումները հանցավորության աճի մասին։ Նա նշել է, որ 2023 թվականին հանցավորության մեծ աճ է գրանցվել, սակայն դրանից հետո հանցավորության մակարդակը նվազել է։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ  Ազգային գվարդիականները մայրաքաղաքում կլինեն շաբաթվա վերջին։