
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին, որը նախկինում որակել էր որպես «հնացած» կազմակերպություն։ BBC-ի հյուսիսամերիկյան թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Թրամփն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին։
Լրագրողը հարցրել է Թրամփին՝ արդյոք նա Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ «հնացած» կառույց է համարում։
«Ոչ, կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն դառնում է դրա հակառակը, որովհետև դաշինքը վճարում է իր սեփական հաշիվները», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ հավատում է հավաքական պաշտպանությանը, քանի որ դա նշանակում է, որ ավելի փոքր երկրները կարող են պաշտպանվել ավելի մեծերից։
Գարի Օ'Դոնոհյուին տված հարցազրույցում Թրամփը նաև ասել է, որ դեռ պատրաստ չէ խզել հարաբերությունները ՌԴ նախագահի հետ, քանի որ դեռ նրա հետ գործերը չի ավարտել։