
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ աշխարհի ակումբային առաջնության գավաթի բնօրինակը մնացել է իր Օվալաձև աշխատասենյակում: Այս մասին փոխանցում է championat.com-ը:
Թրամփի խոսքով՝ ՖԻՖԱ-ի նախագահն իրեն առաջարկել է գավաթը ընդմիշտ թողնել Օվալաձև աշխատասենյակում: «Նա ասել է, որ գավաթը կարող է մնալ մեզ մոտ, նրանք նորը կպատրաստեն: Եվ նրանք իսկապես նորը պատրաստեցին: Այնպես որ, դա մի փոքր հուզիչ էր, բայց հիմա գավաթը Օվալաձև աշխատասենյակում է»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփը «Չելսիի» հետ մնացել էր պատվո հարթակին՝ 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության գավաթի հանձնման արարողության ժամանակ։