Թրամփն Արևմուտքում միակն է, ով հասկանում է Ու...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակ արևմտյան առաջնորդն է, որը հասկանում է այն պատճառները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմն Ուկրաինայում։ 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին ՌԴ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Սակայն նույնիսկ այս ֆոնին Միացյալ Նահանգները ցուցաբերում է աճող անհամբերություն, հատկապես նախագահ Թրամփը, ով, ինչպես արդեն ասացի, միակ արևմտյան առաջնորդն է, որն այս տարվա հունվարին Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո սկսեց ցույց տալ, որ հասկանում է պատճառները, որոնք անխուսափելի դարձրին Ուկրաինայում պատերազմը», - նշել է նա։