Թրամփն առաջնորդվում է «խաղաղություն՝ ուժի միջ...

Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ձգտում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն միևնույն ժամանակ առաջնորդվում է «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքով։

«Կարծում եմ՝ նախագահը ցանկանում է խաղաղ համաձայնագիր։ Բայց նա նաև հավատում է ,  և ես նույնպես հավատում եմ «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցմանը։ Առանց ճնշման երբեք ոչ ոքի չես նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ այս դեպքում մենք ստիպված ենք կիրառել մեծ ուժ։

Մեր խոշոր նավատորմը գտնվում է այնտեղ, և այնուամենայնիվ մենք պատրաստ ենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով», — ընդգծել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։