ԱՄՆ Ջորջիա նահանգում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են 2020 թ.-ի ընտրությունների արդյունքները տապալելու փորձերի մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Թրամփի հետ միասին մեղադրանք է առաջադրվել ևս 18 հոգու, այդ թվում՝ նրա փաստաբաններին, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարին: Մեղադրական փաստաթուղթը բաղկացած է 41 կետից, որոնք ներառում են կեղծ հայտարարություններ և գրություններ, կեղծիք, կեղծ փաստաթղթերի ներկայացում, վկաների վրա ներգործություն, դավադրություն պետությանը խաբելու նպատակով, գողություն և սուտ վկայություն և այլն:
Այս տարի Սպիտակ տան նախկին ղեկավարին քրեական մեղադրանք է առաջադրվում արդեն չորրորդ անգամ: Թրամփը հերքում է իր հանդեպ բոլոր մեղադրանքները:
Դոնալդ Թրամփն առաջադրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշվին մասնակցելու համար: Ըստ նախկին նախագահի՝ իր հանդեպ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն: