
Եվրոպական երկրները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է Times-ը։
«Եվրոպայի բարձրագույն ռազմական ղեկավարները քննարկում են Ռումինիայում ամերիկյան F-35 կործանիչների տեղակայումը, որտեղ ՆԱՏՕ-ն կառուցում է իր ամենամեծ ավիաբազան Եվրոպայում՝ Ռուսաստանի կրկնակի ներխուժումը կանխելու համար», - գրում է թերթը։
Հարցը քննարկվել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ Դեն Քեյնի և Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի և Իտալիայի ռազմական ղեկավարների հանդիպման ժամանակ։
ՆԱՏՕ-ն ներկայումս Սև ծովի վրայով օդային պարեկության առաքելություններ է իրականացնում Ռումինիայի Միհայ Կոգալնիչանու ավիաբազայից, որը Իրաքի պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերի կենտրոնն է եղել և ամերիկյան ինքնաթիռների ամենահավանական վայրը։
«Կամավորների կոալիցիայի» կազմում Լոնդոնը առաջարկել է «Թայֆուն» կործանիչներ տեղակայել Ուկրաինայի արևմուտքում և 3000-5000 զինվոր ուղարկել ուկրաինական բանակը մարզելու համար։ Ֆրանսիան, Կանադան և Ավստրալիան նույնպես կարող են զորքեր ուղարկել, գրում է Times-ը։