
Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթ գնելը և միանա իր առաջարկած պատժամիջոցներին այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են դա անել, The New York Post-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Վերջին տարում Եվրոպան ռուսական նավթի ներմուծման վրա ավելի շատ գումար է ծախսել, քան Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության վրա, որը գնահատվում էր մոտ 21,7 միլիարդ դոլար։
«ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրոպան միանա Վաշինգտոնի պատժամիջոցներին և դադարեցնի ռուսական նավթի գնումները»,- ասել է աղբյուրը։