«Թրամփի ուղու» հետ կապված մաքսային ծառայությո...

«Թրամփի ուղու» հետ կապված մաքսային ծառայություն գործելու է: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Այստեղ հիմա միակ առանձնահատկությունն այն բառերն են, որոնք հնչել են՝ «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս»։ Այս բառերը շատերի մոտ հարցեր են առաջացրել, սակայն դա էլ ոչ թե առանձնահատկություն է, այլ մաքսային ծառայության համար ապագա է»,- ասաց նա։
 
 
ՊԵԿ նախագահը նշեց, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ կենտրոն են հիմնելու, որը հնարավորություն է տալու հեռավար տարբերակով մոնիտորինգ անել ցամաքային բոլոր անցակետերի ռենտգեն սարքերը։

«Այսինքն` բեռն անցնելու է համապատասխան ռենտգենի միջով, և այդ համակարգը կա՛մ վերլուծողի, կա՛մ արհեստական բանականության միջոցով վերլուծելու է և թիրախներն է ընտրելու, թե ինչը պետք է զննի։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս ամբողջ գործընթացի արդյունքում գնալով պակասի մարդկանց հետ շփումը»,- ասաց ՊԵԿ նախագահը։