«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի մի...

Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Կովկասի համար այսպես կոչված «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը՝ հավելելով, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան:

Ըստ իրանական IRNA լրատվամիջոցի՝ Վելայաթին այս մասին նշել է Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ: