![Թրամփի՝ ռուս-ուկրաինական հարցերով հատուկ ներկ...](/imgs/posts/medium/2025/02/eb00d31.jpeg)
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կայցելի Կիև: Ուկրաինայի կառավարությունն ակնկալում է, որ Քելլոգի այցը կկայանա այս ամսվա վերջին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ում գրել է, որ ուկրաինական կողմը անհամբեր սպասում է այս հանդիպմանը՝ Քելլոգին տրամադրելու «սպառիչ տեղեկատվություն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին»։
Ըստ Երմակի՝ նա արդեն Քելլոգի հետ խոսել է մարտի դաշտում տիրող իրավիճակի, ուկրաինական բնակչության անվտանգության մասին: