Թրամփի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ խիս...

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դժվար թե ցուցաբերի նույն ակտիվությունը, ինչ նախկինում ցուցաբերել է Ջո Բայդենի գլխավորած նախորդ վարչակազմը։ Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։ Փորձագետի խոսքով՝  Բայդենն ավելի լավ էր հասկանում մեր տարածաշրջանի առանձնահատկությունները։ Նրա մոտեցումն ավելի խորքային էր։ «Ընդհանուր առմամբ նա բավական լավ կապեր ուներ հայերի հետ։ Եվ նույնիսկ վաղ շրջանից: Որպես սենատոր նա համարվում էր ԱՄՆ պատմության ամենահայամետ քաղաքական գործիչներից մեկը։ Ուստի իրազեկման փաստը, անշուշտ, կարեւոր դեր է խաղացել եւ շարունակում է խաղալ»,- ասել է Սարգսյանը։Իսկ Թրամփը, ինչպես նշել է փորձագետը, քիչ է տեղեկացված։ Ուստի նրա արտաքին քաղաքականությունը խիստ տարբերվելու է Ջո Բայդենի քաղաքականությունից։ Եվ բոլոր ուղղություններով ու բոլոր հարցերում։ «Դրանք կունենան եթե ոչ հիմնարար, ապա գոնե շատ էական տարբերություններ»,- ընդգծել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ քաղաքական գծի տարբերությունն առավել նկատելի կդառնա առաջիկա շաբաթներին։