Թուրքիան կձգտի հասնել այն բանին, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնի Սիրիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին աջակցելը, ինչպես նաև, որ Անկարային զենք մատակարարելու պատժամիջոցները չեղարկվեն, երկուշաբթի գրել է թուրքական Türkiye թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ահա չորս հրատապ դոսյեները, որոնք Թուրքիան կներկայացնի Թրամփին՝ դադարեցնել Սիրիայում PKK/YPG-ին աջակցությունը։ Ամբողջովին վերացրեք CAATSA-ի պատժամիջոցները: Վերադարձրե՛ք մեզ մեր գումարները, կամ վերադառնանք F-35 (ծրագրին): Անկարային մատակարարել Կոնգրեսի կողմից հաստատված F-16 կործանիչներ»,- գրում է հրատարակությունը։
Դոնալդ Թրամփը, ով արդեն զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2017-ից 2021 թվականներին, հաղթել է նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Նա դարձավ 19-րդ դարից ի վեր ԱՄՆ-ի առաջին քաղաքական գործիչը, ով չորս տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Սպիտակ տուն: Դեկտեմբերի 17-ին Թրամփը ստացել է ընտրական կոլեգիայի ձայները, որոնք անհրաժեշտ էին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու համար։ Երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։