Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերություններ...

Դոնալդ Թրամփի օրոք Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները շատ հաջող զարգանում էին, ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք միանգամայն վատթարացել են Ադրբեջանի նկատմամբ Ջո Բայդենի վարչակազմի «անարդար և անազնիվ» մոտեցման պատճառով. այս մասին չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նախագահ Թրամփի հետ աշխատելու մեր նախկին փորձը շատ դրական էր: Մենք ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք կորսված ենք համարում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների համար, կդառնան պատմություն, և մենք կվերսկսենք աշխատանքը»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Թրամփի օրոք աշխարհը կարող է շատ ավելի անվտանգ դառնալ, քանի որ նրա առաջին նախագահության ընթացքում ԱՄՆ-ն ոչ մի պատերազմ չի սկսել։