
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղարկած նամակի հիմնական կետերը առանձնապես չեն տարբերվում Սպիտակ տան ղեկավարի հրապարակային հռետորաբանությունից, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է SNN-ը։
«Առայժմ մենք պատճառ չունենք Թրամփի նամակը հրապարակելու համար։ Այն ամենը, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում այս նամակի վերաբերյալ, շահարկում է և չունի որևէ հիմք։ Հաշվի առնելով Թրամփի հրապարակային հայտարարությունները՝ այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում դրանցից»,- ասել է դիվանագետը մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ նամակ է ուղարկել այաթոլլահ Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: