Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված «Խաղաղության խորհրդում»՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հաքան Ֆիդանը կմասնակցի Գազայի հատվածում խաղաղության խորհրդին Թուրքիայի անունից», — TRT Haber-ը մեջբերել է նախագահի խոսքերը։
Գազայի հատվածում խաղաղության խորհրդին միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախագահել այս միջազգային մարմինը, որը պետք է ստանձնի Գազայի հատվածի կառավարումը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը նախատեսում է հաստատել խորհրդի լիազորությունները և կանոնադրությունը Դավոսում հունվարի 22-ին կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։



