Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի մ...

Միացյալ Նահանգները ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։ Այս առնչությամբ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նամակ է հղել «Նետգազետի» հրատարակությանը՝ ի պատասխան վերջինիս ուղղված հարցման։

«Նետգազետի»-ն դիմել էր ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ պարզաբանելու համար, թե Վրաստանի և Իրանի ներկայիս հարաբերություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների և տարածաշրջանային ավելի լայն քաղաքական հարցերի վրա։

«Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի նախընտրելի գործընկերը։ Մենք նախկինի պես հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխման հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է իր ներդրումն ունենալ և հսկայական օգուտ քաղել այն կայունությունից ու բարգավաճումից, որն ապահովում է այս համաձայնագիրը», - ասված է Պետքարտուղարության ներկայացուցչի պատասխան հայտարարության մեջ։