Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռն...

Իսրայելական բանակը հարվածել է Թեհրանի մոտակայքում գտնվող ռադարային կայանին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ վաղ առավոտյան հրթիռի արձակման, որը Իսրայելը հրադադարի խախտում է համարել, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։

Իրանի գլխավոր շտաբը նախկինում հայտարարել էր, որ հրադադարի հայտարարումից ի վեր իրանցիները հրթիռային հարված չեն հասցրել Իսրայելի տարածքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարը խախտելու մեջ մեղադրել է և՛ Իրանին, և՛ Իսրայելին, ասել է, որ դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից, և երկու կողմերին էլ կոչ է արել հանդարտվել։

Ըստ Թրամփի՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարն այժմ «ուժի մեջ է»։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնացել հետագա հարվածներից», - հայտնել է Նեթանյահուի գրասենյակը, հաղորդում է BBC-ն։