Թրամփի հատուկ բանագնաց Վիտկոֆը պատասխանատու կ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մերձավոր Արևելքում իր հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆին նշանակել Իրանի հետ դիվանագիտական ​​շփումների պատասխանատու։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Պորտալը գրում է, որ Իրանի հետ հարաբերությունների վրա աշխատելու համար հատուկ բանագնաց նշանակելու Թրամփի որոշումը վկայում է նախագահի՝ իրանական միջուկային նոր համաձայնագիրը կնքելու ցանկության մասին՝ նախքան հանրապետության վրա ճնշման ռազմական մեթոդները դիտարկելը։

Վիտկոֆը կարևոր դեր է խաղացել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների փոխանակման միջնորդության մեջ, նշում են աղբյուրները:

Ըստ Axios-ի՝ հունվարի 13-ին Ժնևում կայացած Իրանի և «եվրոպական եռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) բանակցությունների երրորդ փուլի ընթացքում Իրանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, սակայն ոչ 2015 թվականի համաձայնագրի պայմաններով։