
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կմեկնի Մոսկվա, չորեքշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ռուսաստանին կոչ ենք անում ընդունել առաջարկվող 30-օրյա զինադադարը, որը համաձայնեցվել է ամերիկացիների և ուկրաինացիների կողմից»,- հավելել է նա։