Ուկրաինայի զինված ուժերը դադարեցրել են հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին այն բանից հետո, երբ «նախագահ Թրամփի կողմից շաբաթներ շարունակ գործադրված ճնշումը խաթարեց Կիևի վստահությունը ԱՄՆ-ի աջակցության հանդեպ»։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Ըստ աղբյուրների՝ հարձակումների ոչ պաշտոնական դադարը գործում է անցյալ շաբաթվա սկզբից՝ մի ժամանակահատված, երբ Կիևի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամը հասել էր իր գագաթնակետին։ Ակնկալվում է, որ այս դադարը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։
Ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները կարող են չվերսկսվել ընտրություններից հետո որոշ ժամանակ՝ հնարավոր է՝ ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում։
Ուկրաինայի կախվածությունը Starlink արբանյակային կապի ծառայությունից, ամերիկյան հետախուզական տվյալներից և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներից Կիեւին խոցելի է դարձնում Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ճնշման հանդեպ։ Սա տեղի է ունենում այն պարագայում, երբ Թրամփը, անցյալ տարի վերադառնալով Սպիտակ տուն, դադարեցրել էր երկրին տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օգնության հիմնական մասը։
Վերջին շաբաթներին Թրամփն ուժեղացրել է ճնշումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ պահանջելով դադարեցնել հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա և մեղադրելով Ուկրաինային վառելիքի համաշխարհային բարձր գների համար։ Մինչդեռ էներգետիկայի ոլորտի փորձագետները այդ գները հիմնականում կապում են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ ընթացող հակամարտության հետ։
ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցող հանրապետական թեկնածուները մտավախություն ունեին, որ վառելիքի բարձր գները կարող են վնասել իրենց դիրքերը նոյեմբերի 3-ին։ Ուստի, ամերիկացի ֆերմերների և այլ սպառողների վրա ճնշումը թուլացնելու նպատակով Թրամփը մեղմացրել է ռուսական Ըստ WSJ-ի՝ նա առաջարկել է, որ Կիեւի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների 30-օրյա դադարը «կարող է Ուկրաինայի համար իր երախտագիտությունը ցույց տալու միջոց լինել»։
Հեղինակները նշել են, որ Օսլոյում կայացած հանդիպումից հաջորդ օրը Թրամփը զանգահարել է SpaceX ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկին և խնդրել վերականգնել Starlink արբանյակային կապի ծառայությունները Ուկրաինայի համար։ Սակայն, ըստ պարբերականի աղբյուրների, այդ երկու հարցերը՝ Starlink-ը և նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, միմյանց հետ որևէ կապ չունեն։
WSJ-ը հայտնել է, որ Թրամփի և Զելենսկու միջև սրվող հռետորաբանությունը, Starlink համակարգի աշխատանքում առկա խափանումների հետ մեկտեղ, սկսել է մտահոգություն առաջացնել նույնիսկ Կիևի ամենահաստատակամ եվրոպական աջակիցների շրջանում։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտնել է, որ եվրոպացի ներկայացուցիչները նույնպես խորհուրդ են տվել Զելենսկուն դադարեցնել հարվածները նավթավերամշակման գործարաններին՝ մինչև ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ավարտը։



