Թրամփ. Իրանի հետ բանակցություններ չկան, ծովայ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում և չեն էլ նախատեսվում, միևնույն ժամանակ ամերիկյան ռազմածովային շրջափակումը մնում է ուժի մեջ։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետության հետ որևէ բանակցություն կամ շփում չի ընթանում, և որևէ բանակցություն նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է ամբողջ ուժով և շարունակում է գործել», — գրել է Թրամփը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է և գործում է, իսկ բոլոր ծովային ականները, նրա պնդմամբ, արդեն հեռացվել կամ ոչնչացվել են։

«Հորմուզի նեղուցը բաց է և գործում է։ Բոլոր ծովային ականները հեռացվել կամ պայթեցվել են», — ավելացրել է Թրամփը։