Թրամփ. Ես 100% մաքսատուրք կսահմանեմ ԱՄՆ–ից դո...

Կինոբիզնեսը գողացվել է Միացյալ Նահանգներից այլ երկրների կողմից, ինչպես քաղցրավենիքը երեխայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։

«Կալիֆոռնիան՝ իր թույլ և անգործունակ նահանգապետով, հատկապես ծանր հարված է ստացել։ Այսպիսով, այս երկարատև խնդիրը լուծելու համար ես 100% մաքսատուրք կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար», - ասել է Թրամփը։