Տոյվո Կլաարը ողջունել է 5 հայ ռազմագերիների ա...

Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրչաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը։

Թվիթերյան իր էջում գրելով այս մասին՝ նա իրադարձությունը համարել է կարևոր հումանիտար քայլ:

«Ողջունելի են այսօր Բրյուսելում Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրերը:
Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,-գրել է նա։