«Տոյոտա Մոտոր» ՍՊԸ-ն (Toyota Motor Corporation ավտոկոնցեռնի ռուսաստանյան ստորաբաժանումը) լիովին դադարեցնում Է ավտոմոբիլների արտադրությունը Պետերբուրգի իր գործարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների, այդ թվում՝ ավտոռիթեյլի:
Թերթի տվյալներով՝ նման որոշումը կապված Է համալրող մասերի՝ ՌԴ ռիթմիկ մատակարարումները վերսկսելու անհնարինության հետ: Toyota-ի պետերբուրգյան գործարանը դադարեցնելու Է գործունեությունը: Քաղաքի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը թերթին ասել Է, որ իրենք ընկերության հետ համատեղ կքննարկեն ակտիվի վաճառքի տարբերակը: Դրա հետ մեկտեղ Toyota-ի ավտոմոբիլների թողարկումը նրանում չի վերսկսվի, նշել Է հրատարակության մեկ այլ աղբյուր: Նաեւ ենթադրվում Է մոսկովյան օֆիսի գործունեության օպտիմալացում:
Ինչպես նշում Է «Կոմերսանտ»-ը, ընկերությունը ցանկանում Է «նորմալ» ձեւով հրաժեշտ տալ ինչպես գործարանի, այնպես Էլ օֆիսի աշխատակիցներին. նրանց կառաջարկվեն բարձր վճարումներ»: Խոսք կարող Է լինել 12 դրույքի չափով վճարումների մասին: Ինչպես հաղորդվել Է, մարտի սկզբին Toyota-ն դադարեցրել Է ՌԴ մատակարարումները եւ արտադրությունը Պետերբուրգի ավտոգործարանում:
Դրա հետ մեկտեղ ընկերությունը հաղորդել Է, որ չի պլանավորում փակել գործարանը եւ հեռանալ Ռուսաստանի շուկայից: Toyota-ի ռուսաստանյան ներկայացուցչությունը գրանցվել Է 2001 թվականին: Ընկերության մասնաճյուղը Toyota-ի գործարանն Է Պետերբուրգում՝ տարեկան 100 հազար ավտոմեքենա կարողությամբ: Ձեռնարկությունը շահագործման Է հանձնվել 2007 թվականի վերջին: Եվրոպայի բիզնեսի ասոցիացիայի տվյալներով՝ Toyota-ի վաճառքները Ռուսաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում ընկել են 2,8 անգամ՝ մինչեւ 20,337 հազար հատ: Շուկայի բաժինը կազմել Է 5,5 տոկոս (-1,2 տոկոսային կետ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: