
Այս պահին 2 տասնյակից ավելի բերման ենթարկված կա, սակայն, կան այնպիսիք, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Օրինակ մարդ կա՝ բերման են ենթարկել Թալինից, սակայն նա Թալինի ոստիկանության բաժանմունքում չէ։ Բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնց հրավիրել են քննչական մարմիններ։ Իրավապահները եթե հետաքրքրված են հասարակական կարգի պաշտպանմամբ, ապա Նիկոլ Փաշինյանին պիտի ձերբակալեն, որովհետեւ հենց նա է առաջին խախտողը»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա չհստակեցրեց, թե արդյոք բողոքի ակցիաներ էին սպասվում այսօր, որ ընդդիմադիրներին բերման են ենթարկել. «Հասարակությունն իրավունք ունի չէ՞ հավաքվելու եւ հարցնելու Նիկոլ Փաշինյանին, թե ինչ է օրակարգով է գնացել Թուրքիա, ինչ է քննարկել Էրդողանի հետ։ Մենք բանակցություններին դեմ չենք, սակայն այս մարդը բարեկամանում է մեր թշնամիների հետ եւ թշնամանում է մեր բարեկամների հետ»։
Իշխան Սաղաթելյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իրենց նպատակն է՝ համաժողովրդական ընդվզմամբ հասնել այնպիսի վիճակի, որ այս իշխանությունները հեռացվեն։