Նախորդ տարի այս օրերին Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին թողնել ԱԺ հանձնաժողովի նախագահների և փոխնախագահների պաշտոները։ Թողեցին բոլորը բացի Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից։ Ընդդիմադիր ներկայացող այս պատգամավորն, ըստ էության դեմ դուրս եկավ խմբակցությունների որոշմանը և հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում անելիքներ ունի։
Այդ պաշտոնում Թագուհի Թովմասյանը Հայաստանին ոչ մի օգուտ չի տվել։ Թագուհի Թովմասյանի կապերի շնորհիվ եւրոպացի անգամ կես պատգամավոր չի խոսել Արցախի կամ Հայաստանի խնդիրների մասին։ Հայաստանի ներսում էլ Թովմասյանը չունի այնքան հեղինակությունը, որը կարող էր որևէ մեկին օգտակար լինել, հիշեցնենք, որ Պատիվ ունեմ դաշինքը Թովմասյանի ծննդավայրում հավաքել էր 291 ձայն։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միակ առավելությունը պետության հաշվին ստացած պադավատն է և տպավորություն է, որ ի հակառակ ընդդիմադիր խմբակցությունների որոշման հանձնաժողովի նախագահի պաշտոնում մնալու Թովմասյանի միակ մոտիվացիան հենց պադավատն է եղել։ Ոմանք կարող են ասել, որ Երևանում երեք բնակարան, այլ միջոցներ ունեցող Թովմասյանի ինչի՞ն էր պետք պետության հաշվին ստացած պադավատը։ Տեղին հարց է, որի պատասխանը մեզ դժվար է տալ։
Հ․Գ․ Հոդվածը պատրաստ էր, երբ Թովմասյանի համար դժվախտ լուր ստացանք Ազգային ժողովից՝ հայտնի դարձավ, որ Թովմասյանի նախկին թիմակիցները՝ ՔՊ-ականները, որոշել են նրան զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից։



