Պատճառը, թե ինչու 2024թ. չի ավելանա թոշակների չափը, կապված է ծախսային առաջնահերթությունների հետ։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է պատասխանատու քաղաքականություն վարի եւ չստանձնի պարտավորություններ, որոնք կարող են ռիսկեր ստեղծել դրանց չկատարման մասով։ «Եթե մենք բարձրացնենք թոշակների չափն այնքան, որքան մենք բոլորս երազում ենք, իսկ հետո չկարողանանք դրանք վճարել, ապա դա աղետ կդառնա մեր երկրի համար։ Ուստի պետք է զգուշություն ցուցաբերել»,- ասել է նախարարը։