Թոռնիկի թռիչքաթև աճը. Հիմա էլ կդառնա գիտնական

Yerkir.am-ը գրում է.

«Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկը ձևակերպվել է որպես նույն համալսարանի անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի հայցորդ:

Թոռնիկը Ավետիք Չալաբյանի դեպքից հետո պաշտոն ստացավ համալսարանում, երկրոդ անգամ ընդունվեց մագիստրատուրա, հիմա էլ որոշել է դառնալ գիտնական:

Զարմանալի չի լինի, որ առաջիկայում ևս գնահատվեն Թոռնիկի ծառայությունները, և նրան համալսարանի ղեկավարության կողմից շնորհվի, օրինակ, պատվավոր պրոֆեսորի կոչում»: