Տոպրակի մեջ հայտնաբերված ու ավելի ուշ մահացած...
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում՝ տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք:

Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։