Թոնի Բլինեկնը կդառնա պետքարտուղար Բայդենի կաբ...

New York Times, ABC News եւ Bloomberg պարբերականները կանխատեսում են, որ 58-ամյա Թոնի Բլինկենը ամենայն հավանականությամբ Բայդենի կաբինետում կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը։ The New York Times-ը հիշեցնում է, որ Բլինկենը Օբամայի նախագահության օրոք հանդիսանում էր պետքարտուղարի տեղակալ։ Նա վերջին շրջանում դարձել է Բայդենի ամենամոտ խորհրդականը՝ միջազգային հարցերով։ Միաժամանակ Bloomberg-ը գրում է, որ Հիլարի Քլինթոնի ամենամոտ կողմնակիցներից  Ջեյք Սալիվանն էլ կնշանակվի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Բայդենի կաբինետում։