Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-ին պետական այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։
Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում հյուրի պատվին պատվո պահակախումբ է շարվել։
Ղազախստանի նախագահին օդանավակայանում դիմավորել են ԱՀ առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը, պաշտոնատար այլ անձինք։



