Տնտեսվարողները պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այս օրերին քաղաքապետարանն այդ մասին ծանուցումներ է ուղարկում. 14000 տնտեսվարողից մոտ 8000-ն արդեն ստացել են:
Երևանի ավագանու որոշմամբ մանրամասն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմաններն ու նախատեսված աշխատանքները:



